«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Իտալացիները վերստեղծում են պատմական Հայաստանը

Իտալացիները վերստեղծում են պատմական Հայաստանը
28.07.2014 | 20:50

Կոտայքի մարզում հայ-իտալական արշավախումբը նոր հնագիտական համալիր է հայտնաբերել: Նախնական դիտարկումների համաձայն` ամրոցը կարելի է թվագրել Ուրարտական ժամանակաշրջանով (Ք.ա. IX-VII դդ.), ամենայն հավանականությամբ ամրոցային համակարգի մաս է գտնվել, որը կապում էր հարավում գտնվող ուրարտական ամրոցները (Էրեբունի, Կարմիր բլուր, Արամուս) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին։ Հայ–իտալական համագործակցության նպատակը նորահայտ ամրոցն ամբողջությամբ պեղելը, վերականգնելը և թանգարայնացնելն է։
Արշավախմբի հայկական կողմի ղեկավար Արթուր Պետրոսյանը նշեց, որ Սոլակ-1 նորահայտ հնավայրում պեղված հուշարձանն իր ստանդարտներով, չափերով, բնորոշ է ուրարտական ժամանակաշրջանին, բայց կառուցման տեխնիկայով, խեցեղենով ուրարտական չէ, այլ` տեղական: Կարելի է ասել` ուրարտական ստանդարտներով տեղական հուշարձան է, ինչն ինքնին հետաքրքիր ու աննախադեպ երևույթ է:

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ